ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում կայացած հանդիպումը «կառուցողական եւ արդյունավետ» է գնահատել: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին:

Քերրին հայտարարել է, որ քառակողմ հանդիպման ժամանակ գաղափարներ են առաջադրվել, որոնք վերջնական արդյունքում կարող են փոխել Սիրիայում իրադարձությունների դինամիկան:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են սիրիական ճգնաժամի հարցով նոր հանդիպում անցկացնել հոկտեմբերիկ 30-ին, ընդ որում, բանակցությունների ձեւաչափը կարող է ընդլայնվել:

«Նախկինի պես Սիրիայում իշխանության քաղաքական անցման հարցով տարաձայնություններ կան»,- նշել է Քերրին՝ հավելելով, որ այդ խնդիրը միջազգային մոտեցում է պահանջում: