Սիրիայի հարցով բանակցությունները կվերսկսվեն արդեն հաջորդ ուրբաթ: Վիեննայում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Bloomberg-ի փոխանցմամբ, Քերրին նաեւ հայտարարել է, որ Իրանին կարող են առաջարկել մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, բանակցություններն անցկացվել են այսօր, Վիեննայում: Քառակողմ բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին, Ադել ալ-Ջուբեյրը եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: