Կրասնոգորսկի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերել են Ամիրան Գեորգաձեի մարմինը: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է NTV.ru-ն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել էր, որ Տիմոշկինո գյուղի անտառում տղամարդու դիակ է հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ՝ Ամիրան Գեորգաձեի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գործարար Ամիրան Գեորգաձեն ներխուժել էր Կրասնոգորսկի վարչակազմի շենք եւ, հետաքննության տվյալներով, գնդակահարել շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովին, Կրասնոգորսկի էլցանցերի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին:

Փախուստի դիմելիս Գեորգաձեն նաեւ պատահական ականատեսի էր սպանել: Ավելի ուշ գործարարի տանը հայտնաբերել էին նաեւ բիզնեսում նրա գործընկերոջ մարմինը:

Կասկածյալի մասին տեղեկության համար 1 մլն ռուբլի պարգեւ էին խոստացել: