Հայաստանը կարող է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության նոր ոլորտներ գտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Վազիլ Գուդակը:

Անդրադառնալով հարցին, կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարն ընդգծեց. «Հայաստանն իսկապես հետաքրքիր դիրք ունի այդ առումով: Նա լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մյուս կողմից, լավ են նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները»: Վազիլ Գուդակի խոսքով, այս առումով շատ կարեւոր է նաեւ Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը:

«Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը կարող է հետաքրքիր դեր խաղալ, մասնավորապես, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրացման դեպքում»,- ամփոփեց սլովակ պաշտոնյան: