Երեւանի բնակչուհի 45-ամյա Լ. Գ.-ն պնդում է, որ Երեւանի բնակիչ 33-ամյա Ա. Գ.-ն իրեն բռնի ուժով իր բնակարանում փակել եւ ծեծի է ենթարկելն եւ կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, որից հետո կինը բուժօգնության է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ նման դեպք իրենց մոտ եղել է, հոկտեմբերի  22-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 45-ամյա Լ.Գ.-ն, որի մոտ եղել են բռնության հետքեր: Դեպքի մասին բժշկական կենտրոնն ահազանգել է Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժին: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ Լ.Գ.-ն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում, վիճակը լավ է, ունի մի քանի կապտուկներ ձախ նախաբազկի եւ նախասրունքի վրա :

Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ ըստ տուժողի հայտարարության կատարվում է հետաքննություն: