ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարգում են ջանքերը՝ Սիրիայում քաղաքական կարգավորման մեկնարկի համար: ՌԻԱ Նովոսստիի փոխանցմամբ, այս մասին Սիրիայի հարցով Վիեննայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես հնարավորություն ունեցա Սիրիայի հարցով խոսել նախարար Լավրովի եւ պետքարտուղար Քերրիի հետ: Նրանք փորձում են աշխատել եւ այդ աշխատանքը համակարգել մեկ՝ Սիրիայում քաղաքական գործընթացը բացելու ուղղությամբ, որը թույլ կտար դադարեցնել պատերազմը»,- ասել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը:




























