ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում նախագահի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Բրեթ Մաքգերկին:
Մաքգերքը երկար ժամանակ Իրաքի հարցով Սպիտակ տան խորհրդականն է: Նա նաեւ գեներալ Ջոն Ալենի տեղակալն է եղել, որը մինչ այս ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում հատուկ ներկայացուցիչն էր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ գեներալ Ջոն Ալենը հեռանում է ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից:




























