Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել է Օդեսայի գիշերային պարեկությանը: Երկու ոստիկանների ուղեկցությամբ նա շրջել է քաղաքի փողոցներով: Այս մասին Սահակաշվիլի գրել է Facebook-ի իր էջում:
«Գիշերվա ժամը երկուսին տղաներն ինձ կենտրոն կանչեցին, որտեղ լուսանկարվեցինք, իսկ նրանք շարունակեցին աշխատել: Դրանից կես ժամ անց նրանց հաջողվեց թմրավաճառի ձերբակալել՝ թմրանյութերի խոշոր խմբաքանակով: Կեցցե՛ք: Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ է նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:




























