Ֆրանսիայի հարավ-արեւելքում նախօրեին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը մինչեւ հիմա պարզ չէ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Վատագույն դեպքում վթարի զոհերի թիվը կարող է կազմել 44, եւս 2 հոգի՝ բեռնատարի վարորդն ու մի երեխա, նույնպես զոհվել են:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ վաղ առավոտյան, Լիբուրն քաղաքից ոչ հեռու ուղեւորատար ավտոբուսը բախվել էր բեռնատարին, ինչի հետեւանքով երկու մեքենաներն էլ հրդեհվել էին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս պահին վթարի պատճառները նույնպես պարզ չեն:





























