Չինացի դիվանագետը ու նրա կինը Ֆիլիպիններից ՉԺՀ են արտաքսվել այն բանից հետո, երբ նրանց կասկածել են երկու գործընկերների սպանության մեջ, որը տեղի է ունեցել հոկտենբերի 14-ին, Սեբու կղզում ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ:

Բացի դրանից այդ նույն հավաքույթում Չինաստանի հյուպատոսը վզի մասում վնասվածք է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Դիվանագետի կնոջը կալանքի տակ են վերցրել հոկտեմբերի 21-ին: Ինչպես հավաստիացնում է Ֆիլիպինների ոստիկանությունը, հրաձգությունը սկսվել էր փողի պատճառով բռնկված վիճակաբանությունից հետո:

Պեկինը չի մեկնաբանում տոնակատարության ժամանակ կատարված հրաձգության պատճառները:

Կասկածյալները Սեբուից ուղիղ չվերթով Ֆուցզյան հարավչինական նահանգի Սյամին քաղաք են ուղեւորվել:

Այս պահին ՉԺՀ ԱԳՆ –ն չի հրապարակում, թե երկու դիվանագետները ինչ պաշտոններ էին զբաղեցնում հյուպատոսարանում:

Ֆիլիպիններում մահապատիժ չի կիրառվում, իսկ Չինաստանում գերագույն պատժամիջոցը ուժի մեջ է մնում՝ այդ թվում կանխամտածված սպանության համար: