Վրաստանի պաշտպանության նախարար Դավիդ Սիխարուլիձեն Associated Press-ին տված հարցազրույցով իսկական սկանդալ առաջացրեց։ Նա մասնավորապես նշեց, որ աֆղանական ռազմական գործողություններին մասնակցելու համար ԱՄՆ-ի հրահանգիչներից կողմից Վրաստանի զինվորականների ուսուցանվելիք ունակությունները կարող են օգտագործվել երկրի ներսում «անվտանգության հետ կապված բարդ իրավիճակների ժամանակ»։ Թղթակցի այն հարցին, թե կարո՞ղ է դա վերաբերում է «Ռուսաստանի հետ պատերազմի վերսկսմանը», Դավիթ Սիխարուլիձեն բացահայտ պատասխանեց, որ «Այո»։ Նախարարի այս հայտարարությունը ամերիկացիների մոտ անհանգստություն է առաջացրել, որոնք շատ անգամ հայտարարել են, որ ամերիկյան զինվորականների Վրաստան այցի նպատակը մեկն է՝ այդ երկրի զինծառայողներին պատրաստել Աֆղանստանում ISAF-ի գործողություններին։

Հրապարակումից մի քանի ժամ անց, երբ Պենտագոնում, պատկերավոր ասած, «տագնապ էին հնչեցնում», Դավիդ Սիխարուլիձեն հրաժարվեց իր խոսքերից։ Նա Associated Press գործակալությանը հայտնեց, որ «բացարձակ չի ցանկացել ակնարկել, որ պարապմունքներից ստացած փորձը ռազմական առաքելության շրջանակներում Աֆղանստանից բացի օգտագործվելու է նաեւ այլ տեղերում։ Դա ստանդարտ նախապատրաստություն է, որը անցնում են յուրաքանչյուր երկրի զինված կազմավորումները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Վրաստան է այցելել ԱՄՆ ռազմական հրահանգիչների առաջին խումբը։ Սեպտեմբերի 1-ից նրանք կնախապատրաստեն վրացական հետեւակի գումարտակին՝ Աֆղանստանի գործողություններին մասնակցելու համար, նշում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը։