Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին  նախարար Էլդար Մահմուդովը, ով իր հրաժարականից հետո անհետացել էր մամուլի տեսադաշտից, անսպասելիորեն հայտնվել է հանրությանը։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նախկին ամենազոր նախարարին նախօրեին նկատել են Միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիեւի մոր թաղման ժամանակ։ Էլդար Մահմուդովը գրեթե ողջ օրը եղել է Հաջիեւի կողքին։

Թեպետ Էլդար Մահմուդովի հայտնվելը առաջ է բերել հանրության զարմանքը, նախկին նախարարն իրեն շատ զուսպ է պահել եւ ոչ ոքի հետ չի խոսել։

Նշենք, որ, ըստ առկա տեղեկությունների, Մահմուդովն ապրում է Փաթամդար ավանի իր շքեղ առանձնատանը։