Չինաստանը գլխավորել է ամենաշատ 5-աստղանի հյուրանոցներ ունեցող երկրների ցանկը։ Ընդհանուր առմամբ Չինաստանում կա 2940 հինգաստղանի հյուրանոց (ընդհանուր թվի 2 տոկոսը)։ Այս մասին ասված է Trivago զբոսաշրջային ծառայության հետազոտության մեջ, որը հրապարակել է epturismo-ն։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 800 հինգաստղանի հյուրանոց, իսկ երրորդ տեղում՝ Մեքսիկան՝ 670։  Լավագույն տասնյակում են Իտալիան, Հնդկաստանը, Հունաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ ՀԱՀ-ը, փոխանցում է Lenta-ն։

Հետազոտության մեջ նշվում է, որ երկրների մեծ մասում 5-աստղանի հյուրանոցների թիվը չի գերազանցում հյուրանոցների ընդհանուր քանակի 1 տոկոսը։ Ընդ որում, Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում 5 աստղ ունի հյուրանոցների ավելի քան 10 տոկոսը։ Իսկ Դուբայում գտնվում է աշխարհի միակ 7-աստղանի հյուրանոցը՝ «Բուրջ ալ Արաբը»։