«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում տեսանյութ են ցուցադրել, թե ինչպես է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարում կառավարական 4L-GAF ինքնաթիռը՝ պտտվելով Բաթումիի եւ Աջարիայի սեւծովյան ափերին:
Սահակաշվիլին Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեի հետ միասին նստել է չորստեղանոց մեկշարժիչանի ինքնաթիռը, թռել, բանակցություններ վարել դիսպետչերի հետ անգլերենով եւ վայրէջք կատարել:
Նշվում է, որ տեսանյութում չի ցուցադրվել, թե, արդյոք, արհեստավարժ օդաչու եղե՞լ է խցիկում, թե՝ ոչ:
Երկուշաբթի՝ օգոստոսի 30-ին Սահակաշվիլին հանդիպել է Աջարիայի ղեկավարության հետ եւ խոստացել աջակցել զբոսաշրջության զարգացմանը:



























