Ադրբեջանում ձերբակալվել է Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Վիդադի Զեյնալովը։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը։
Պարբերականը նշում է, որ Վիդադի Զեյնալովը Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի խմբավորման անդամ էր եւ «Բաքվի հեռախոսային կապ» արդյունաբերական միավորման նախկին ղեկավար Բեյթուլլահ Հուսեյնովայի մերձավորներից։ Զեյնալովը ցուցմունք է տալիս Ազգային անվտանգության նախարարության կալանավորված աշխատակիցների գործով։





























