Սեպտեմբերի 1-ից Թուրքիան մեկ ամիս գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հաղորդում է թուրքական լրատվական Haberturk կայքը: Նախագահի լիազորությունները ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանից կանցնեն Անկարային:

2009թ. Թուրքիան ընտրվել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ երկու տարի ժամկետով, եւ արդեն մեկ անգամ գլխավորել է Անվտանգության խորհուրդը:

Թուրքիայի նախագահությունը համընկնում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի անցկացման հետ, որ կայանալու է սեպտեմբերի 20-22-ին՝ Նյու Յորքի կենտրոնակայանում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի առաջարկած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» զեկույցի քննարկումը, որն ընդգծված հակահայկական բնույթ է կրում, նախատեսված է սեպտեմբերին, Թուրքիայի նախագահության շրջանում: