«Մուսավաթ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնում է Turan-ը, այդ մասին վարչության նիստից անմիջապես հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչությանը «Մուսավաթ» կուսակցությունից 25 թեկնածու էր մասնակցում:

Ավելի վաղ կուսակցությունը իշխանություններին առաջարկել էր դադարեցնել ընտրությունները ու դրանք 4 ամսով հետաձգել՝ մինչ այդ ազատ արձակելով բոլոր քաղբանտարկյալներին ու ստեղծելով ժողովրդավարական պայմաններ ու հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի ու թեկնածուների համար: