Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով, Հունաստանի ԱԳ փոխնախարարը կայցելի Անկարա։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Հունաստանի փոխարտգործնախարարի հետ կհետեւի աշխարհի բասկետբոլի առաջնության շրջանակներում անցկացվելիք Թուրքիա-Հունաստան մրցախաղին:

Հունաստանի ԱԳ փոխնախարարը կայցելի նաեւ Ստամբուլի Հունաց պատրիարքարան, ինչպես նաեւ կմասնակցի մշակույթային միջոցառումների։

Նշենք, որ Թուրքիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության Թուրքիա-Հունաստան հանդիպումը տեղ է ունենալու այսօր՝ օգոստոսի 31-ին,  23։00-ին։