Կլիմայի փոփոխության հետ կապված օդի ջերմաստիճանի եւ խոնավության մակարդակի բարձրացումը կազդի ասիական երկրներում աշխատանքի արդյունավետության վրա: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Verisk Maplecroft ընկերության հետազոտության տվյալները:
Դրանց համաձայն, հետագա երեք տասնամյակների ընթացքում Հարավ-Արեւելյան Ասիայում աշխատանքի արդյունավետությունը կարող է նվազել 16%-ով: Զգալի ջերմացման պատճառով կավելանա հոգնածության, գլխապտույտի կամ սրտխառնոցի պատճառով աշխատանքից ուշացողների թիվը: Հնարավոր են նաեւ մահվան դեպքեր:
Ըստ Gazeta-ի, Սինգապուրում եւ Մալազիայում աշխատանքի արդյունավետությունը կընկնի, համապատասխանաբար, 25 եւ 24%-ով, Ինդոնեզիայում՝ 21%-ով, Կամբոջայում եւ Ֆիլիպիններում՝ 16%-ով, Թաիլանդում եւ Վիետնամում՝ 12%-ով:
Հաշվարկելով 1.300 քաղաքներում արդյունավետության պոտենցիալ կորուստները, հետազոտողները հանգել են եզրակացության, որ առավելապես վտանգի ենթարկված 50 քաղաքներից 20-ը գտնվում են Մալազիայում: Ջերմային սթրեսի հավանականությունը մեծ է Կուալա Լումպուրում, Ջակարտրայում եւ Սինգապուրում:
Բարձր վտանգավորությամբ այլ քաղաքների թվում են Իսպանիայի Կարտախենուն, Կոլումբիայի Բարանկիլյուն, Բրազիլիայի Մանաուսը եւ Պանամայի Արայհանը:




























