Քալիֆորնիայում ոստիկաններին հնագույն մարտական զենք՝ նունչակի կտրամադրեն: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ըստ Gazeta-ի, այս միջոցին դիմում են՝ նպատակ ունենալով խուսափել պոտենցիալ վնասվածքներից, որոնք ձերբակալության ժամանակ կարող են ստանալ ինչպես ոստիկանության սպաները, այնպես էլ կասկածյալները:
Ոստիկանության սերժանտ Քեյսի Դեյի խոսքով, ոստիկանների համար նունչակի կրելը պարտադիր չէ, բայց եթե որոշեն, այնուամենայնիվ, օգտագործել դրանք, ապա պետք է դրանց օգտագործման 16-ժամյա դասընթացի մասնակցեն:





























