Վաշինգթոնում կայացել է տրանսվեստիտների՝ բարձրակրունկ կոշիկներով ավանդական վազքարշավը: Reuters-ի փոխանցմամբ, ամենամյա High Heel Race-ի մասնակիցներին սատարելու են եկել բազմաթիվ մարդիկ:
Միջոցառումն անցկացվում է Հելոուինից առաջ վերջին երեքշաբթի: Առաջին մրցավազքը կայացել է 1986 թվականին: Նախապես այն նպատակ ուներ քաղաքի նույնասեռականներին շփման հնարավորություն ընձեռել, սակայն հիմա մրցավազքին մասնակցում են ոչ միայն նույնասեռականներ, այլեւ հետերոսեքսուալներ:
Ըստ Gazeta-ի, այս տարի հաղթող է ճանաչվել Տոշա Սալադ անունով մասնակիցը, որը սահմանված տարածությունը հաղթահարել է 41 վայրկյանում:
WTOP-ի հաղորդմամբ, այս տարվա High Heel Race-ի ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել կոստյումները: Բազմաթիվ վազորդներ ներկայացել են հայտնիների կերպարով:





























