Անառողջ կենսակերպի մասին Deliciously Ste էջն Instagram-ում հիթ է դարձել: Լոնդոնի բնակչուհի Բելլա Յանգերի ստեղծած էջն արդեն շուրջ 65 հազար բաժանորդ ունի:

Ըստ Lenta-ի, 28-ամյա բրիտանուհին նշել է, որ հոգնել է առողջ կենսակերպի մասին սոցցանցերում արվող քարոզչությունից եւ որոշել է ծաղրել այն: Նա Deliciosly Stella էջը ստեղծել է կես տարի առաջ, սակայն օգտատերերի ուշադրությունն այն վերջերս է գրավել, մի շարք լրատվամիջոցներում այդ մասին հայտնված հաղորդագրություններից հետո:

Mashable-ի փոխանցմամբ, աղջիկն օգտագործում է նույն հեշթեգերը, ինչ օգտակար սննդի եւ ֆիթնեսի սիրահարները (օրինակ՝ #eatclean), սակայն հրապարակված լուսանկարներում վնասակար սնունդ է. կոնֆետներ, քաղցրավենիք, չիպս, գազավորված ըմպելիք եւ այլն: