Հետազոտողներն ապացուցել են. եթե մարդը բարձրաձայն ասում է նոր ստացած տեղեկությունը, դա օգնում է տվյալներն անմիջապես «ուղարկել» երկարաժամկետ հիշողության «պահոց»: Այս մասին գրում է Тhe Journal of Neuroscience-ը:
Փորձի ընթացքում կամավորներին 26 կարճ տեսագրություն են ցուցադրել, որոնք հագեցած են եղել մանրուքներով: Կամավորների մի մասին ձայնագրությունը դիտելուց հետո 40 վայրկյան են տվել՝ ստացած տեղեկությունը բարձրաձայն կրկնելու համար:
Ըստ Gazeta-ի, երկու շաբաթ անց փորձի մասնակիցներին խնդրել են հնարավորինս մանրամասն վերապատմել տեսագրության բովանդակությունը: Պարզվել է, որ այն կամավորները, որոնք տեսագրությունը դիտելուց հետո բարձրաձայն կրկնել են դրանում ներկայացված պատմությունը, ավելի շատ մանրուքներ են հիշել, քան նրանք, ովքեր դա չեն արել:





























