Շիզոֆրենիայով տառապող մեծահասակներին 3 անգամ ավելի հաճախ է սպառնում վաղաժամ մահը, հիմնականում՝ սրտային հիվանդության, ծխախոտի հետ կապված թոքերի եւ երիկամների խնդիրների պատճառով: Այս մասին նշվում է JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դա խոսում է այն մասին, որ շիզոֆրենիայով տառապողների հետ աշխատող հոգեբույժները պետք է նրանց մղեն հրաժարվել ծխելուց:
Ներկայում շիզոֆրենիայում տառապում է մոլորակի բնակչության շուրջ 24 միլիոնը: ԱՀԿ վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր հազար մարդուց 7-րդը շիզոֆրենիկ է, ընդ որում, նրանց մեծ մասը 15-35 տարեկան է:





























