Ամերիկյան գիտնականների խոսքով, մարդը ոչ թե 5 զգայարան ունի, ինչպես նախկինում էր համարվում, այլ ընդամենը մեկ: Ըստ նրանց, տեսողությունը, լսողությունը, համը, հոտը եւ շոշափելու ունակությունը մեկ համակարգի մաս են կազմում:
Ըստ Informing.ru-ի, մասնագետները նման եզրահանգման են եկել կրծողներին հետազոտելու արդյունքում: Երբ առնետների համի զգայարանն «անջատել են», փոխվել է նաեւ հոտերը զգալու ունակությունը:
Այլ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ տեսողությունը, լսողությունն ու շոշափելիքը նույնպես անքակտելիորեն կապված են: Արդյունքում մասնագետներ եզրակացրել են, որ մարդը նույնպես շրջակա իրականությունն ընկալելու միայն մեկ զգայարան ունի:





























