Ֆրանսիական 100-ամյա Krug Private Cuvee 1915 շամպայնը Նյու Յորքի Սոթբիս աճուրդում վաճառվել է 116.375 դոլարով: Եզակի խմիչքի մեկնարկային գինը 1500 դոլար է եղել: Գնորդի անունը չի հրապարակվում:

Ըստ kedem.ru-ից, վաճառված շշից բացի, աշխարհում եւս 3 Krug Private Cuvee 1915 է մնացել: Շամպայնի գնի մեջ ներառված է նաեւ 4 հոգու համար նախատեսված այցելություն Krug գինետուն, ինչպես նաեւ շրջայց Ռեյմս քաղաքի պատմական տեսարժան վայրերով: