Ճապոնական Ferray Corporation ընկերությունն իր աշխատակիցներին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միանգամայն արտասովոր միջոց է առաջարկել: Բոլոր աշխատակիցներին թույլատրել են իրենց կատուներին աշխատավայր բերել:
Ավելին, ըստ mirtesen.ru-ի, եթե աշխատակիցը կատու չունի, նրան կառաջարկեն «կատվային բոնուս» վճարել, երբ համաձայնի կատու ձեռք բերել:
Այդպիսով, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, իրենց իսկապես հաջողվել է զգալիորեն բարելավել աշխատավայրի մթնոլորտը:






































