Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունը ղեկավարել է գեներալ-մայոր Հաֆիզ Մուսաեւը։ Այս մասին հայտնում է Lent.az-ը։

Տեղեկության համաձայն՝ նախքան իր նշանակումը Հաֆիզ Մուսաեւը զբաղեցնում էր վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարի ժ.պ. գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիեւի հրամանով պաշտոնից ազատվել էր  Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության վարչության ղեկավար գեներալ-մայոր Նիզամի Շիրինովը։