Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունն անցել է խստացված ռեժիմի։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ-ից,  նախարար Ռամիլ Ուսուբովը այդ մասին համապատասխան հրաման է ստորագրել։

Հրամանի համաձայն՝ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կաշխատի խստացված ռեժիմով։