Ադրբեջանի ԿԸՀ-ն չի ընդունել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից հրաժարվելու «Մուսավաթի» դիմումը։
Ինչպես հայտնում է APA-ն, ԿԸՀ փոխնախագահ Նաթիգ Մամեդովը հաղորդել է, որ կուսակցությունն առաջարկում էր հետաձգել ընտրությունները չորս ամսով։ Ըստ Մամեդովի, դա հակասում է օրենսդրությանը, ուստի դիմումը մերժվել է։ Նաեւ մերժել են «Մուսավաթի» անդամների անունները հանել քվեաթերթիկներից, քանի որ վերջնաժամկետը վաղուց սպառվել էր։





























