Իտալիայում մայրը եւ նորածինը բժիշկների գործողությունների պատճառով հազիվ են փրկվել մահվանից։

Մինչ 30-ամյա Լաուրա Սալպետրոն տանջվում էր երկունքի ցավերի մեջ, գինեկոլոգի եւ մանկաբարձի միջեւ վեճ է սկսվել։ Նրանցից մեկը պնդել է, որ կնոջը պետք է կեսարյան հատում անել, մյուսն ասել է, թե կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով։

Շուտով վեճը վերաճել է ծեծկռտուքի։ Մինչ կնոջ ամուսինը խնդրել է բժիշկներին դադարեցնել վիճաբանությունը եւ զբաղվել իր կնոջով, նրանք դաժանորեն ծեծել են միմյանց։ Բժշկական «բռնցքամարտը» տեւել է ավելի քան մեկ ժամ։

Ի վերջո կնոջը կեսարյան հատում են արել, սակայն  վիրահատության ուշացումը բերել է բարդացումների։ Սալպետրոն մեծ քանակությամբ արյուն է կորցրել։ Նորածնի սիրտը երկու անգամ կանգ է առել, հայտնում է Мама.Ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Ներկայումս մայրը եւ նորածինը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Բժիշկների չեն բացառում, որ կարող է վնասված լինել երեխայի ուղեղը։

Միջադեպից հետո բժիշկ-բռնցքամարտիկներն ազատվել են աշխատանքից, հարուցվել է քրեական գործ։