«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։

Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից եւ հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի եւ ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության եւ ցուցարարների գործերի բաց, թափանցիկ եւ արհեստավարժ քննություն ոստիկանության եւ պատկան մարմինների կողմից։

Ակնկալում ենք նաեւ, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու եւ հանրային անվտանգության հարցերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում