Ադրբեջանում «համենայնդեպս» ապամոնտաժել են Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի հոր՝ Ահմեդ Մահմուդովի հուշարձանը:
Ինչպես հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը, հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները անձամբ Նախիջեւանի ԱՀ շինարարության նախարար Ասեֆ Մամեդովն էր ղեկավարում: Նախարարի հրամանով հուշարձանը ճոպանով կապել են ու ծանր տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել:
Նշենք, որ նախկին նախարար Էլդար Մահմուդովի հայրը՝ Ահմեդ Մահմուդովը Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն էր ու մահացել է 1989 թ.: Նրա անունն է կրում թուրքական վարժարանը, որը գտնվում է նրա ծննդավայրում՝ Շարուրի շրջանում, որի առջեւ էլ հենց տեղադրված էր հուշարձանը:





























