Ադրբեջանը մտածել է եւ ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը անընդունելի է համարում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի ապակառուցողական որոշումը՝ հրաժարվել Ադրբեջանում նախագահական ընտրություններին առաքելություն ուղարկելուց»,-ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ չնայած նման մոտեցմանը, Ադրբեջանի պատվիրակությունը հույս է հայտնել, որ այս խնդրի լուծումը կգտնվի նախքան ընտրությունները:

«Նախորդ շաբաթ կրկին խորհրդակցություններ են տեղի ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ, մենք առաջարկել ենք նրանց սահմանափակ թվով դիտորդներ ուղարկել: Ցավոք, ԺՀՄԻԳ-ը կրկին մերժել է ադրբեջանական կողմի խնդրանքը: Մեր հարաբերությունները ԺՀՄԻԳ-ի հետ միշտ կառուցողական են եղել: Տնօրեն Լինկի՝ դիտորդական առաքելություն չուղարկելու որոշումից հետո մենք այդ մասին տեղեկացրել ենք ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ առաջարկել ենք շարունակել խորհրդակցությունները»: