Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը նախաքննություն է անցկացնում մարդատյացության հողի վրա 2 ադրբեջանցիների սպանության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստերի կապակցությամբ, հաղորդում է Trend News-ը։
Դեպքը կատարվել է օգոստոսի 20-ի երեկոյան, երբ սուր կտրող գործիքով զինված անհայտ անձինք, հարձակվել են Վասիֆ Օջագվերդիեւի (1980թ.) եւ Արզու Ջաֆարովի (1981թ.) վրա՝ իրենց բնակավայրի շրջակայքում։
Իրավապահ մարմինների նախնական վարկածով, ադրբեջանցիներին դանակահարել են ռուս ազգայնամոլները։
Վիրավորված Արզու Ջաֆարովի առողջական վիճակը կայունանում է, ներկայումս ոստիկանության աշխատակիցները նրան հարցաքննում են։
Իսկ սպանված Օջագվերդիեւի մարմինը երեկ տեղափոխվել է հայրենիք։




























