Մոսկվան քաղաքականացված է համարում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) որոշումը՝ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդ չուղարկելու մասին։ Այդ մասին հայտնել է ՌԴ Արտգործնախարարության Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ադրբեջանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1 –ին։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, խորհրդարանի 125 տեղին 769 թեկնածու է հավակնում։ Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական խորհրդարանի ընտրություններին իրենք մոնիտորինգ չեն իրականացնի՝ այդ երկրի իշխանությունների կողմից դիտորդների թվի սահմանափակման պատճառով։
«Ադրբեջանի խորհրդարանի՝ նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային դիտորների թիվը կրճատելուն ի պատասխան- իսկ ներկայացված թիվը բավականին մեծ էր, քաղաքականացված որոշում է կայացրել ընդհանրապես դիտորդներ չուղարկել», - ասել է Դոլգովը «Ընտրությունների կազմակերպման եւ դրանց արդյունքների գնահատման ունիվերսալ ստանդարներ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։




























