Գիտնականները պարզել են, որ սեփական սխալների վրա սովորելու ունակությունը տարիքի հետ են ձեռք բերում, եւ դա կարելի է հասունության նշան համարել:
Կոլումբիացի գիտնականների անցկացրած հետազոտության ընթացքում կամավորները գիտելիքների փորձություն են անցել, որի ընթացքում արձանագրել են նրանց էլեկտրաուղեղագրության ցուցանիշները:
Ըստ Informing-ին, առաջին խմբում, որում ընդգրկված են եղել 24 տարեկան կամավորներ, գիտելիքների մակարդակի թեստն ավելի վատ են անցել, քան 74 տարեկան մասնակիցները:
Հետաքրքիր է այն, որ կրկնակի թեստի ժամանակ փորձի տարեց մասնակիցները փորձել են շտկել սխալները, մինչդեռ երիտասարդների արդյունքները նույն մակարդակի վրա են եղել:
Գիտնականների եզրահանգմամբ, երիտասարդներն ունակ չեն սովորել նախորդ սխալների վրա, քանի որ երիտասարդ եւ տարեց մարդկանց ուղեղի տարբեր հատվածներ բացարձակապես տարբեր կերպ են գործում:





























