Գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել, որի արդյունքում պարզել են, թե ինչ գործոններ են ազդում մարդու արտաքինի վրա: Պարզվում է՝ արտաքինն ուղղակի կապ ունի մարդու աշխատավարձի հետ:

Հետազոտության հեղինակ Լորա Ֆրուենի կարծիքով, եթե մարդը հետաքրքիր արտաքին ունի, լավ աշխատավարձով աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն ունի:

1200 կամավորների խնդրել են գնահատել տարբեր կերպարով մարդկանց լուսանկարները գեղեցկության, հուսալիության եւ վեհության տեսանկյունից: Հետազոտողներն առաջարկել են նաեւ նշել աշխատավարձ, որը կվճարեին լուսանկարներում պատկերված այս կամ այն անձին:

Ըստ Informing-ի, փորձի արդյունքում պարզվել է, որ խանութների մենեջերների լավ աշխատավարձը կապված է նրանց բարյացկամ եւ գեղեցիկ արտաքինի հետ, իսկ ղեկավար պաշտոնների պարագայում հաղթանակել են վեհությունն ու հուսալիությունը: