Հոկտեմբերի 31-ին նշվում է Սեւ ծովի միջազգային օրը (International Black Sea Day)՝ ի հիշատակ 1996 թվականի նույն օրվա, երբ սեւծովյան վեց երկրներ՝ Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան Սեւ ծովի վերականգնման եւ պաշտպանության գործողությունների ռազմավարական ծրագիր ստորագրեցին:

Ըստ Calend-ի, ծրագրի գլխավոր նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ձկնորսության, ծովի ջրի աղտոտման եւ գլոբալ ջերմացման հետեւանքով Սեւ ծովին հասցվող վնասների ուղղությամբ:

Այդ օրը փաստաթուղթը ստորագրած երկրներում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված Սեւ ծովի խնդիրների լուսաբանմանն ու դրա ինքնատիպ էկոհամակարգի պահպանմանը: Դրանք անցկացվում են սեմինարների, ցուցահանդեսների, կլոր սեղանների, մրցույթների եւ այլ ձեռնարկումների տեսքով: