Ադրբեջանի «Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը» հրապարակել է խորհրդարանական ընտրությունների միջանկյալ հաշվետվությունը։

Ինչպես հայտնում է contact.az-ը, այն վերաբերում է հոկտեմբերի 10-28-ը նախընտրական քարոզարշավին։ Փաստաթղթում նշվում է, որ քարոզչության ընթացքին միջամտում են գործադիր իշխանության տեղական մարմինները, ճնշում են ընդդիմադիր պատգամավորներին, օգտագործում են վարչական ռեսուրսը, խախտում են հավասարության սկզբունքը։

Միաժամանակ նշվում է, որ պատգամավորության 479 թեկնածու գրանցվելուց կարճ ժամանակ անց հանել են իրենց թեկնածությունը։ Հատկանշական է, որ 2010թ. թեկնածություն գրանցելուց հետո ինքնաբացարկ էր հայտարարել 41 թեկնածու։

Հետազոտության հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ինքնաբացարկ հայտարարած թեկնածուների մեծ մասը պետական հաստատությունների աշխատակիցներ են։ Ենթադրվում է, որ նրանք առաջադրվել են եթերային ժամանակը հնարավորինս շատ անձանց միջեւ բաշխելու համար։ Իսկ երբ որոշում էր կայացվել առհասարակ ընտրարշավի համար եթերային ժամանակ չհատկացվել, այդ թեկնածուների կարիքն այլեւս չկա, եւ նրանք զանգվածային կերպով ինքնաբացարկ են հայտարարվել։

Միաժամանակ  նաեւ նշվում է միջազգային կառույցների՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի դիտորդական առաքելությունների բացակայությունը։