Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրացաշարում հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր մրցելու է առաջատարներից մեկի՝ Պետեր Լեկոյի հետ:

Արոնյանը կրկին խաղալու է սեւերով, իսկ ավանդույթի համաձայն՝ հայ շախմատիստը չափազանց վատ է հանդես գալիս սեւերով եւ ոչ մի հաղթանակ չի տարել:

Գրան-պրիի 12-րդ տուրում իրար հետ մրցելու են նաեւ Էռնեստո Ինարկիեւն ու Վլադիմիր Հակոբյանը, Վասիլի Իվանչուկն ու Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեեւն ու Էթյեն Բաքրոն, Իվան Չեպարինովն ու Սերգեյ Կարյակինը, Գատա Կամսկին ու Պավել Էլյանովը, Ռուստամ Կասիմջանովն ու Բորիս Գելֆանդը:

Իսկ վաղը կայանալու են մրցաշարի վերջին՝ 13-րդ տուրի հանդիպումները: Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում են Վասիլի Իվանչուկը, Ռուստամ Կասիմջանովն ու Պետեր Լեկոն: Արոնյանը 6,5 միավորով Եվգենի Ալեքսեեւի հետ կիսում է 4-5-րդ տեղերը, Վլադիմիր Հակոբյանը Գատա Կամսկու հետ՝ 10-11-րդ տեղերը: