Ադրբեջանում շարունակվում է Ազգային անվտանգության նախարարության գործունեության եւ հեռախոսազրույցների գաղտնալսման շուրջ ծավալվող սկանդալը։

Ինչպես փոխանցում է Trend-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազին կից կաշառակերության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարութան օպտիկական սարքավորումների վարչության պետ Նամազալի Մամեդովին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշենք, որ վերջերս Կապի նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել էին, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանքներն ու ազատումները իրականացվում են Ազգային անվտանգության նախարարության սկանդալային գործի շրջանակներում։