Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրության մեջ։ Մասնավորապես նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Օրենքի 44-րդ հոդվածում ավելացրել են 3-րդ մասը, որը ձեւակերպվել է հետեւյալ կերպ. «Այն դեպքում, երբ լրատվամիջոցը քրեական գործերի դեպքում նախաքննության արդյունքների եւ էության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ աղավաղված տեղեկություն է տարածում, նախաքննության ընթացակարգային ղեկավարություն իրականացնող մարմինը իրավունք ունի պահանջել այդ տեղեկության հերքում կամ շտկում»։





























