Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ռեկորդային մառախուղի պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի հարյուր չվերթ։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Լոնդոնը փաստացի փակ է օդային հաղորդակցման համար։
«Խնդրում եմ հնարավորինս խուսափեք օդանավակայան գնալուց, եթե նախապես ձեր չվերթը չի հաստատվել»,- ուղեւորներին խորհուրդ է տվել British Airways ավիաընկերությունը։
Չեղարկվել կամ մի քանի ժամով հետաձգվել են մի շարք ավիաընկերությունների թռիչքները, այդ թվում՝ KLM, Lot, Brussels Airlines եւ United-ի թռիչքները։ Ռուսական «Աերոֆլոտ» ավիափոխադրողը, սակայն, նշում է, որ Մոսկվա-Լոնդոն չվերթներն իրականացվում են ըստ գրաֆիկի, փոխանցում է Lenta-ն։
Օդերեւութաբանները հայտնում են, որ Լոնդոնում տեսանելիությունը 50 մետր է։ Մառախուղը պայմանավորված է Բրիտանիայում աննախադեպ տաք եղանակային պայմաններով։





























