Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարները, որոնք դեմ են մոլլա Ահթար Մանսուրին իրենց նոր ղեկավար նշանակելուն, հայտարարել են առանձին կառույցի ստեղծման մասին եւ իրենց առաջնորդ ընտրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հաղորդել է Al-Masri al-Yaum պորտալը:
Ըստ այդ տեղեկատվության, դաշտային ղեկավարներն իրենց նոր ղեկավար են ընտրել մոլլա Մուհամեդ Ռասուլին: Նոր ծայրահեղական կառույցի անունն է «Աֆղանաստանի իսլամական էմիրաթի բարձրագույն խորհուրդ»: Նրանք ցանկանում են Մուհամեդ Ռասուլին «Թալիբանի» նոր առաջնորդ կարգել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մոլլա Ահթար Մոհամեդ Մանսուրը «Թալիբան» շարժումը գլխավորում է այս տարվա հունիսի վերջից:





























