Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական մեկնարկին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերծական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Նախկինից եկող ավանդույթի համաձայն՝ ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է կոնկրետ օրվանից սկսած, մինչդեռ մասնավորապես կրթօջախներում սահմանված ջերմաստիճանից ցածր կարող է լինել ավելի վաղ: Նման դեպքերում ուղղակի անընդունելի է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական այդ մեկնարկին: Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել այդ պայմանական օրվան: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ: Ըստ այդմ, նախ եւ առաջ արագ ուսումնասիրեք քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների ջեռուցման համակարգերն ու որտեղ արդեն իսկ կա ջեռուցման անհրաժեշտությունը, անմիջապես ապահովեք այն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական եւ համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաեւ «Ջրային կառույցներ», «Երեւան ջուր», «Երեւան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական,  կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել  վերոնշյալ հաստատությունների կաթսայատները եւ պատրաստ լինել ջեռուցման մեկնարկին: