Բրիտանացի մսագործ Քեւին Թյորները հայտարարել է, թե ստեղծել է աշխարհի ամենաթանկ նրբերշիկը, հայտնում է ITV-ն։ Օլդերշոթ քաղաքի բնակչի պատրաստած նրբերշիկը վաճառվում է մեկ հատը 37 ֆունտով (1 կգ-ն՝ 700 ֆունտ)։ Բաղադրության մեջ կա խոզի միս, գետնասունկ, սթիլթոն պանիր, 1947թ. վինտաժային պորտվեյն եւ այլ նյութեր։
«Միջին բրիտանական նրբերշիկն արժի մեկ հատը 35 պենս»,- ասել է Թյորները եւ հավելել, որ իր արտադրանքը 100 անգամ թանկ է, փոխանցում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-8-ն ընթանում է բրիտանական նրբերշիկների շաբաթ (British Sausage Week)։





























