ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կցանկանայինք տեսնել հասցեական գնահատականներ ԼՂ հարցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այսքան տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ուղղված է եղել հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Այդուհանդերձ, ժամանակն ու իրավիճակները փոխվում են, եւ ցանկալի կլիներ, որ գնահատականներն ու հայտարարությունները հասցեական լինեին: Պետք է գնահատական տալ այն կողմի գործողությունները, որը խախտող կողմն է»,-հայտարարել է Օհանյանը:





























