Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի «Սպարտակ» Նալչիկ – «Ռուբին» հանդիպումը նշանավորվեց զավեշտալի գոլով, որի պատճառով Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը» չկարողացավ հաղթանակ տանել: Արդեն 15-րդ րոպեին «Ռուբինը» Ալան Կասաեւի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն մինչեւ ընդմիջում զավեշտալի իրավիճակում հայտնվեց «Ռուբինի» դարպասապահ Սերգեյ Ռիժիկովը, ով մի քանի անգամ հրավիրվել է նաեւ Ռուսաստանի ազգային հավաքական: Չեռնոգորիայի հավաքականի խաղացող Միլան Յովանովիչի փոխանցումից հետո գնդակն անցնելով մոտ 70 մետր հայտնվեց Ռիժիկովի թիկունքում: Դարպասապահը հասնել գնդակի հետեւից չհասցրեց: Այդ գոլի շնորհիվ «Սպարտակը» խուսափեց պարտությունից: