Ֆրանսիացի նկարիչ Կլեո Դանիելը բիլիարդի սեղանի նոր ձեւ է մշակել: Վերեւից դիտելիս այն գունավոր ջնարակով քաղցր փքաբլիթի տեսք ունի: Պատկերը լրացնում են մակերեսով մեկ տարածված գունավոր գնդերը:
Ըստ Kedem-ի, փքաբլիթ-սեղանն անկյուններ չունի, այնպես որ խաղի դասական հնարքներն այս դեպքում չեն գործում, եւ բիլիարդի սիրահարները պետք է զրոյից խաղալ սովորեն:
Ախորժելի սեղանը պատրաստված է եզակի օրինակով, սակայն նկարիչը պատրաստ է պատվերներ ընդունել եւ տարատեսակ փքաբլիթներ ստեղծել:





























